«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերքել է «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի Լոնդոն տեղափոխության մասին լուրերը: Պորտուգալացի մասնագետին պետք չէ հոլանդացի ֆուտբոլիստը:
Սնեյդերը հունվարին կլքի միլանյան ակումբը, սակայն նրա տեղափոխությունը «Տոտտենհեմ» քիչ հավանական է:
-Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը,- ասել է Վիլաշ-Բոաշը:
Լուրերը հերքել է նաև Սնեյդերի գործակալը: The Independent