«Չելսիի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն մեկնաբանել է այն ինֆորմացիան, որի համաձայն «Չելսին» հետաքրքրվում է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններով:
-Ես չգիտեմ, թե ինչ իրավիճակում է գտնվում Վիլյան, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստները ուրախ կլինեն, եթե իրենց միանա այդպիսի բարձրակարգ հարձակվող,- ասել է Ռոմեուն:
Հիշեցնենք, որ առաջ լուրեր էին հայտնվել, որ իսպանացին խաղային պրակտիկայի բացակայության պատճառով մտադիր է լքել կատալոնյան ակումբը: ESPN