Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնել է, որ չի պատրաստվում հունվարին փոխել ակումբը: Տաղանդավոր կոլումբացին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» տրանսֆերային ցուցակում:
Լուրերի համաձայն անգլիական երկու ակումբներն էլ պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել պահանջվող 48 մլն ֆունտը: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մրցաշրջանը ավարտել «Ատլետիկոյում»:
-Ես շնորհակալ եմ ակումբի ղեկավար Էնրիկե Սերեսոյից այն ամենի համար, ինչ նա անում է ինձ համար: Մեծ ուրախություն է, որ ընթացիկ մրցաշրջանում մենք այսքան հաջող ենք հանդես գալիս: Ես հուսով եմ, որ կմնամ այստեղ մինչև մրցաշրջանի ավարտը,- Ֆալկաոյի խոսքերն է մեջբերել Dily Mirror-ը: