Անգլիայի գավաթի եզրափակչում Իլկայ Գյունդողանի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Ինչպես խոստացել էր Խոսեպ Գվարդիոլան, Ստեֆան Օրտեգան դուրս եկավ պաշտպանելու «քաղաքացիների» դարպասը։ Քևին Դե Բրույնեն և Ջեկ Գրիլիշը լուծեցին իրենց առողջական խնդիրները՝ հայտնվելով մեկնարկային կազմում։
Բայց Անտոնին չհասցրեց ժամանակին բուժել կոճը, ուստի հարձակման գծի եռյակը կազմեցին Մարկուս Ռաշֆորդը, Ջեյդոն Սանչոն և Բրունո Ֆերնանդեսը:
«Մանչեսթեր Սիթի» 2 – 1 «Մանչեսթեր Յունայթեդ»
Գոլեր՝ Գյունդողան 1, 51 – Ֆերնանդես 33 (11մ․):
Դեղին՝ Օրտեգա, Ռոդրի – Վան-Բիսակա, Ֆրեդ։