Կիսապաշտպան Ֆրեդն հայտարարել է, որ պետք է քննարկի իր ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ:
Ֆրեդն այս մրցաշրջանում ստանձնել էր ռոտացիոն դեր «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի թիմում՝ հայտնվելով մեկնարկային կազմում ընդամենը 12 անգամ:
Ֆրեդը համարվում է «Ֆուլհեմի» տրանսֆերային թիրախներից մեկը, բայց նախ 30 ամյա բրազիլացին ցանկանում է իմանալ, թե ինչ դեր է նրան հատկացնում Տեն Հագը հաջորդ մրցաշրջանում:
«Ես դեռ չգիտեմ, ես պետք է խոսեմ ընտանիքիս հետ»:
«Այստեղ պայմանագրիս ավարտին մնացել է մեկ տարի: Հիմա արձակուրդների ժամանակն է, և սա լավ հնարավորություն է հանգստանալու: Ես կխոսեմ իմ խորհրդատուների, ակումբի հետ, և կտեսնենք, թե ինչպիսին կլինի որոշումը: », – ասել է Ֆրեդը TNT Sport-ին: