«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ցանկանում է, որպեսզի Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պատժվի: Պարդյուն հորդորում է ֆուտբոլի ասոցացիայի կարգապահական կոմիտեին` պատժել «Յունայթեդի» գլխավոր մարզչին մրցավարներին ընդդիմանալու համար:
Չորեքշաթբի օրը կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբին Սէր Ալեքսը դժգոհել էր Մայք Դինի գործողություններից: Մասնավորապես Սէր Ալեքսը կարծում էր, որ մրցավարները սխալ են թույլ տվել Ջոննի Էվանսի ինքնագոլի ժամանակ:
Այնուամենայնիվ, Դինը հետխաղյա հաշվետվությունում ոչինչ չէր գրել «մանկունյանցիների» գլխավոր մարզչի մասին, որն էլ ազատեց Սէր Ալեքսին կարգապահական տույժից:
Ալան Պարդյուն սակայն համոզված է` Ֆերգյուսոնը արժանի է պատժի:
-Ֆուտբոլը զգացմունքային սպորտաձև է, և Սէր Ալեքսն ու Մայք Դինը անկեղծ զրուցում էին: Ես նույնպես կարող էի ինձ այդպիսի բան թույլ տալ, սակայն դրանից հետո ինձ միանգամից կհեռացնեին դաշտից:
Կարծում եմ ֆուտբոլի ասոցացիան պետք է ուշադրություն դարձնի այս դրվագի վրա: Սակայն, նրանք կարծես թե չեն պատրաստվում նման բան անել,- ասել է Պարդյուն: ESPN