Անգե Պոստեկօղլուի առաջին ձեռքբերումը «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում կարող է դառնալ «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը:
«Լեսթերի» անկումը Պրեմիեր լիգայից նշանակում է, որ Մեդիսոնը այս ամառ կհեռանա Քինգ Փաուերից, և միակ ինտրիգը այն է, թե, որ ակումբը կընտրի Ջեյմսը:
Մեդիսոնով ամիսներ շարունակ հետաքրքրվել է «Նյուքասլը», սակայն Daily Mail-ն պնդում է, որ 26 ամյա անգլիացին կարող է տեղափոխվել «Տոտտենհեմ»:
«Տոտտենհեմը» վաղուց է հետաքրքրված Մեդիսոնի ծառայություններով:
«Տոտտենհեմը» նախկինում երկու անգամ հրաժարվել է Մեդիսոնին ձեռք բերելու մտքից՝ երբ Ջեյմսը «Կովենտրիից» տեղափոխվեց «Նորվիչ» 2016 թվականին, և երբ նա «Նորվիչից» տեղափոխվեց «Լեսթեր» երկու տարի անց: Երրորդ անգամ «խթանները» չեն պատրաստվում հետ քաշվել։
Այժմ Մեդիսոնի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, ուստի «Լեսթերը» դժվար թե ստանա 60 միլիոն ֆունտ ստերլինգը, որը նախկինում պահանջում էր Ջեյմսի համար: