«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է բաժանվել իր հիմնական դարպասապահ Դավիդ Դե Խեայից:
Ինչպես գիտեք, Դե Խեայի գործող պայմանագիրը ավարտվում է հունիսի վերջին։ Ինքը՝ Դավիդը, պատրաստ է երկարաձգել իր պայմանագիրը, սակայն «կարմիր սատանաները» դեռ կասկածներ ունեն 32 ամյա իսպանացու հուսալիության վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ESPN-ը, Դե Խեայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, և Դավիդը դեռ կարող է ազատ գործակալի իրավունքով լքել Օլդ Թրաֆորդը:
Ըստ ամենայնի, այս որոշումը կախված կլինի այլ դարպասապահների առկայությունից, ինչպես նաև այն բանից, թե որքան արագ կավարտվի ակումբի վաճառքի գործընթացը։
«Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոստան, «Բրենտֆորդից» Դավիդ Ռայան և Անդրե Օնանան այն դարպասապահներից են, ովքեր կարող են փոխարինել Դե Խեային: