«Չելսին» հետաքրքրված է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով։
Այսօր Մբապեն պաշտոնապես հաստատել է նախօրեին հայտնված տեղեկությունն այն մասին, որ չի օգտագործի «ՊՍԺ»-ի հետ պայմանագիրը երկարաձգելու իր տարբերակը։
Եվ քանի որ Մբապեի գործող պայմանագիրը լրանում է 12 ամսից, դա «ՊՍԺ»-ին այլ ելք չի թողնում, քան վաճառել Կիլիանին այս ամառ:
The Times-ը ակնկալում է, որ «Չելսին» կլինի այն ակումբների թվում, որոնք կապի մեջ կմտնեն Մբապեի հետ: Նախկինում «ազնվականների» սեփականատեր Թոդ Բելին հարցումներ է կատարել Կիլիանի, ինչպես նաև «ՊՍԺ»-ում նրա թիմակից Նեյմարի վերաբերյալ:
«Չելսին» կարող է 24 ամյա ֆրանսիացու համար պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ, որը փոխարինող է փնտրում Կարիմ Բենզեմային, և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, եթե Շեյխ Ջասիմը դառնա Օլդ Թրաֆորդի ակումբի նոր սեփականատերը: