«Բրայթոնը» այն ակումբներից է, որոնք հետաքրքրված են «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով:
Գալագերը «Չելսիի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում, սակայն Կոնորը դրանցից միայն 21-ում է հայտնվել մեկնարկային կազմում:
«Չելսիի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է զոհաբերել Գալագերին՝ իր տրանսֆերային բյուջեն լցնելու համար:
«Բրայթոնը» այս ամառ արդեն ուղարկել է «Լիվերպուլ» Ալեքսիս Մաքալիստերին, ինչպես նաև ակնկալում է վաճառել Մոյսես Կայսեդոյին, ուստի «ճայերը» պետք է ուժեղացնեն դաշտի կենտրոնը:
Ըստ talkSPORT-ի, Գալագերով, ով 6 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում, հետաքրքրված են նաև «Նյուքասլը» և «Տոտտենհեմը»: