• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

Լավագույն ռմբարկու՝ Ռուբեն Նևիշ, Դանիել Պոդենսե–6
Լավագույն ասիստենտ՝ Ժոաո Մոուտինյո – 2
Լավագույն խաղացող՝ Ռուբեն Նևիշ
Հիասթափություն՝ Մատեուս Նունիես
Բացահայտում՝ Տուտե Գոմես

Ակնկալիքներ

«Վուլվերհեմպտոնը» վաղուց հայտնվել է զարգացման մեջ կանգ առած թիմի կարգավիճակում և նույնիսկ մի քանի քայլ հետ նահանջել։ Ուստի նոր մրցաշրջանում «գայլերից» ոչ մի լավ բան չէր սպասվում, իսկ տրանսֆերային շուկայում նրանց աշխատանքը հիմքեր չտվեց կանխատեսելու նրանց տեղը թոփ 7-ում։

Սեզոն

«Վուլվերհեմպտոնի», ինչպես և «Վեստ Հեմի» համար մրցաշրջանը նշանավորվեց վնասվածքներով, և ամեն ինչ սկսվեց նորեկի՝ Սաշա Կալաջիչի կորստով, ում հետ մեծ հույսեր էին կապում։ Նա ծանր վնասվածք ստացավ և դուրս մնաց շարքից միչև մրցաշրջանի ավարտը: «Գայլերը» ունեին վթարային իրավիճակների համար աչքի տակ առած տարբերակ, հանձինս՝ Դիեգո Կոստային, ում օգնությանը դիմել էին նաև նախորդ մրցաշրջանում Ռաուլ Խիմենեսին կորցնելուց հետո, բայց ոչ նա, ոչ էլ մեքսիկացու ապաքինումը չօգնեցին «գայլերին»։ «Վուլվերհեմփթոնի» հարձակվողները շատ հազվադեպ էին գոլեր խփում, և հիմնական գոլային բեռը ընկնում էր կիսապաշտպանների վրա։ Այս մրցաշրջանում «գայլերը» խնդիրներ ունեին ինչպես գոլ խփելու այնպես էլ գրոհներ կազմակերպելու հետ: Կիսապաշտպանները գոլեր էին խփում, բայց չէին հասցնում համապատասխան քանակությամբ գոլային պահեր ստեղծել, թիմի խաղը տպավորիչ չէր ոչ Բրունո Լեյջի, ոչ էլ հոկտեմբերին եկած Խուլեն Լոպատեգիի օրոք։ Միայն նրան հաջողվեց արթնացնել «գայլերին» և ստիպել նրանց պայքարել Պրեմիեր լիգայում իրենց գրանցումը պահելու համար։ Թիմը կարողացավ բարձրանալ աղյուսակի միջնամաս՝ Լոպետեգիի գլխավորությամբ նվազագույն յոթ հաղթանակ տանելով։

Գնահատական

Գոհացուցիչ։ Սեզոնը «Վուլվերհեմպտոնի» համար դժվար էր, բայց ղեկավարությանը հաջողվեց բեկել այն մարզիչների փոփոխության շնորհիվ։ Իսպանացի Լոպետեգին այնպիսի ոգևորությամբ և հուզմունքով մոտեցավ իր աշխատանքին, որ նույնիսկ «Վուլվերհեմպտոնի» առանց այն էլ քնկոտ միջավայրը կարողացավ արթնանալ: Այս մարզչի հետ «գայլերը» հնարավորություն ունեն վերադառնալ զարգացման ճանապարհին, հատկապես, եթե նրան աջակցեն ամառային տրանսֆերային շուկայում: «Գայլերին» անհրաժեշտ է թարմացնել կազմը, հատկապես կիսապաշտպանական գծում։