«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատրաստ է աշխատել իր հայրենակից Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարության տակ «Չելսիում»:
«Չելսին» այս ամառ ցանկանում է ամբողջությամբ վերակառուցել հարձակման գիծը՝ ազատվելով Ռոմելու Լուկակուից, Կայ Հավերցից և Պյեր-Էմերիկ Օբամեյանգից:
«Չելսին» արդեն ձեռք է բերել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկույին, ինչպես նաև ավարտում են «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի շուրջ բանակցությունները:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, «Չելսին» հավակնություններ ունի նաև Մարտինեսի նկատմամբ, ում «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն տեսնում է որպես ավանդական 9 համարի կատարյալ թեկնածու:
Միևնույն ժամանակ, ինքը՝ Մարտինեսը, շահագրգռված է իրեն փորձել Պրեմիեր լիգայում և աշխատել Պոչետինոյի գլխավորությամբ։
Մարտինեսը գնահատվում է 60 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «Չելսին» կարող է փորձել փոխանակել 25 ամյա ֆուտբոլիստին Լուկակուի հետ, ով ցանկանում է վարձակալության սեզոնից հետո մնալ «Ինտերում»: