«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը համաձայնել է տեղափոխվել «Միլան»:
Լոֆտուս-Չիկը չի մտնում «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերի մեջ, ուստի «ազնվականները» պատրաստ են Ռուբենի վերաբերյալ առաջարկներ լսելու համար:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, Լոֆտուս-Չիկը ցանկանում է միանալ «Միլանին»: Կողմերը բանակցությունները սկսել են մայիսին և այժմ եկել են վերջնական համաձայնության անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ։
Միաժամանակ, «Միլանը» դեռ պետք է համաձայնության գա «Չելսիի» հետ 27 ամյա անգլիացու փոխհատուցման չափի շուրջ։