«Նյուքասլ Յունայթեդը» հայտարարել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալիին ձեռք բերելու մասին:
Տոնալին «Նյուքասլի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը և դարձել է Էդդի Հաուի թիմի առաջին նորեկը այս տրանսֆերային պատուհանում:
Sky Sports-ը 23 ամյա կիսապաշտպանին գնահատում է 55 մլն ֆունտ ստերլինգ:
Տոնալին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բրեշիայում», իսկ «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Սանդրոն Ա Սերիայում անցկացրել է 130 հանդիպում, իսկ 2021/22 մրցաշրջանում «ռոսոներիների» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը։
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Նյուքասլին», քանի որ նրանք ինձ հսկայական հնարավորություն են ընձեռնել»:
«Ես ուզում եմ փոխհատուցել այդ վստահությունը խաղադաշտում՝ նվիրելով ինձ 100 տոկոսով, ինչպես միշտ: Ես իսկապես ոգևորված եմ Սենթ Ջեյմս Պարկում խաղալու մտքով, չեմ կարող սպասել, թե երբ եմ զգալու երկրպագուների աջակցությունը»,- ասել է Տոնալին։