Լևերկուզենի «Բայերի» վինգեր Մուսա Դիաբին ցանկանում է հանդես գալ Պրեմիեր լիգայում:
Դիաբին Լևերկուզենի «Բայերում» է 2019 թվականին «ՊՍԺ»-ից տեղափոխվելուց հետո: Այս ընթացքում Մուսան հսկայական առաջընթաց է գրանցել՝ 172 խաղում դառնալով 49 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է Bild-ը, «Բայերը» պատրաստ է վաճառել Դիաբին այս ամառ, բայց իր աստղի համար ցանկանում է ստանալ մոտ 60 միլիոն եվրո (51 միլիոն ֆունտ ստեռլինգ) փոխհատուցում:
Դիաբիի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք թոփ ակումբներ, բայց ինքը՝ Մուսան, ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում կամ վերադառնալ «ՊՍԺ»:
23 ամյա ֆրանսիացու հավակնորդների թվում են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»: