Երկուշաբթի «Չելսին» կներկայացնի 2023/24 մրցաշրջանի իր նոր տնային մարզահագուստը՝ առանց տիտղոսային հովանավորի:
Անցած մրցաշրջանի վերջում ավարտվեց «Չելսիի»՝ տարեկան 40 միլիոն ֆունտ ստերլինգանոց պայմանագիրը հեռահաղորդակցական հսկա՝ «Three»-ի հետ:
Վերջերս «Չելսին» մերժեց ապահովագրական հսկայի Allianz-ի առաջարկը, չկարողացավ փոխզիջման հասնել կրիպտոարժույթով զբաղվող ընկերության հետ, դադարեցրեց բանակցությունները Stake.com բուքմեյքերական ընկերության հետ երկրպագուների արձագանքի պատճառով, իսկ Paramount Plus-ի հետ գործարքը արգելափակվեց Պրեմիեր լիգայի կողմից:
Այսպիսով, «Չելսին» դեռ չի կողմնորոշվել նոր տիտղոսային հովանավորի հարցում, չնայած շարունակում է բանակցել մի քանի պոտենցիալ գործընկերների հետ։
Ստեղծված իրավիճակում հետագա ձգձգումներից խուսափելու համար «Չելսին» ստիպված կլինի ներկայացնել Nike-ի իր նոր մարզահագուստը՝ առանց հովանավորի տարբերանշանի, հայտնում է Daily Mail-ը։