«Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Վիլլի Կաբալյերոն նշանակվել է «Լեսթերում» գլխավոր մարզչի օգնական։
Անգլիական երկու հսկաների կազմում իր ելույթների ընթացքում Կաբալյերոն հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը։
Կաբալյերոն վերջին մեկուկես մրցաշրջանն անցկացրել է «Սաութհեմպտոնում», որը վերջին մրցաշրջանի արդյունքներով լքեց Պրեմիեր լիգան:
Այժմ 41 ամյա արգենտինացին ավարտում է իր խաղային կարիերան և անմիջապես անցնում է մարզչական աշխատանքի՝ օգնելու «Լեսթերի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային։
Բացի այդ, «Աղվեսները» սկսում են իրենց մրցաշրջանը մեկ ամսից քիչ ժամանակից՝ օգոստոսի 6-ին Չեմպիոնշիպում «Քովենտրիի» դեմ խաղով: