Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Ստոկ Սիթիին»:
Խաղն ընթացավ «քաղաքայինների» տարածքային և խաղային զգալի առավելությամբ: «Սիթին» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ստոկ Սիթիի» դարպասը:
Մանչինիի սաները հաղթեցին 3:0 հաշվով և կշարունակեն մնալ 2-րդ հորիզոնականում:
Գոլեր. Սաբալետա՝ 43ր, Ջեկո՝ 56ր, Ագուերո՝ 74ր