«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն անհամաբեր սպասում է «Լիլլի» պաշտպան Մաթյու Դեբյուշիի տեղափոխությանը:
-Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է ուժեղացնել մեր թիմը: Մեզ հենց այդպիսի ֆուտբոլիստ է պետք: Հուսով եմ տեղափոխությունը տեղի կունենա այս շաբաթ,- Chronicle Live-ին տված հարցազրույցում ասել է Պարդյուն:
Սպասվում է, որ Դեբյուշին «Նյուքասլի» հետ կստորագրի 4.5 տարվա պայմանագիր: France Football