Չեմպիոնշիպում հանդես եկող «Բլեքբեռնը» ձեռք բերեց «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հսրձակվող Ջոշուա Քինգի տրանսֆերային իրավունքները: Sky Sports:
20-ամյա Քինգը նոյեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Բլեքբեռն», որի կազմում հասցրել է մասնակցել ութ խաղի և դառնալ երկու գոլի հեղինակ:
Աղբյուրի հաղորդմամբ Քինգի տրանսֆերը «Բլեքբեռնի» համար արժեցել է 1 մլն ֆունտ: Իսկ ֆուտբոլիստը ստորագրել է 2.5 տարվա պայմանագիր:
Նշենք, որ «Յունայթեդի» նախկին հարձակվողը առաջ վարձավճարով հանդես է եկել նաև «Պրեստոնում», Մյունխենգլադբախի «Բորուսիայում» և «Հալլ Սիթիում»: