Պաշտպան Ջոննի Էվանսը մարզվում է իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի», հետ:
Էվանսը «Յունայթեդի» ակադեմիայի շրջանավարտ է։ Ջոննին մոտ 200 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում՝ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնական երեք տիտղոս և Չեմպիոնների լիգան։
Էվանսը և «Յունայթեդը» բաժանվեցին 2015 թվականի ամռանը, երբ Էվանսը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ»: Երեք տարի անց Ջոննին տեղափոխվեց «Լեսթեր», որտեղ նա խաղաց մինչև հունիսի վերջ։
Ըստ Manchester Evening News-ի, Էվանսը վերջին շաբաթվա ընթացքում այցելել է «Յունայթեդի» Քարինգթոնի մարզաբազայում՝ մարզվելով առաջին թիմի և երիտասարդների հետ:
«Յունայթեդի» ղեկավարները որոշել են, որ նման փորձառու խաղացող ունենալը օգուտ կբերի երիտասարդներին, սակայն դեռևս ոչ մի խոսք չկա, որ 35 ամյա հյուսիսիռլանդացին, որը հասանելի է ազատ գործակալի կարգավիճակով, պայմանագիր կստանա: