Պրեմիեր լիգա վերադարձած «Բերնլին» իր կազմը ուժեղացնելու նպատակով պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող եզրային հարձակվող Նաթան Ռեդմոնդի հետ:
Ռեդմոնդը երկու տարվա պայմանագիր է կնքել «Բերնլիի» հետ՝ երրորդով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդպիսով նա դառնում է հինգերորդ նորեկը Վենսան Կոմպանիի թիմի համար:
Նաթանը Պրեմիեր լիգայում անցկացրել է ավելի քան 250 հանդիպում «Սաութհեմպտոնի», «Նորվիչի» և «Բիրմինգհեմի» կազմում:
2022/23 մրցաշրջանի համար Ռեդմոնդը միացել էր թուրքական «Բեշիքթաշ» ակումբին, որտեղ 29 ամյա անգլիացին 28 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
«Ես միշտ ցանկացել եմ կրկին խաղալ Պրեմիեր լիգայում: «Բերնլիի» նախագիծը համապատասխանում է իմ հավակնություններին: Կարծում եմ, որ այս մարզչական շտաբը կարող է բարելավել իմ խաղը և տեսնել, թե ինչ արժեք կարող եմ բերել խաղադաշտում և դրանից դուրս: Մենք, կարծես, ստեղծված իրար համար»,- ասել է Ռեդմոնդը: