«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան մերժել է «Ալ Ահլիի» շռայլ առաջարկը լոնդոնյան ակումբում մնալու համար։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» Սիլվային 40 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ երկամյա պայմանագիր էր առաջարկում։
Սիլվան իր այդ քայլով օրինակ ծառայեց իր հարձակվող Ալեքսանդր Միտրովիչին, Սիլվան որոշեց հավատարիմ մնալ «Ֆուլհեմին»:
The Telegraph-ն ակնկալում է, որ մոտ ապագայում պորտուգալացի մասնագետը, ում գործող պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, նոր պայմանագիր կկնքի «սպիտակների» հետ։
Նոր պայմանագրի հետ միասին Սիլվան ակնկալում է աջակցություն ստանալ տրանսֆերային շուկայում։ «Ֆուլհեմը» այժմ պատրաստվում է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» պաշտպան Մուհամեդ Սալիսուին, «Այաքսից» Կալվին Բասսիին և «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսին: