«Ուիգանը» պաշտոնապես հայտնել է Հոնդուրասի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոջեր Էսպինոզայի հետ 2.5 տարվա պայմանագրի ստորագրման մասին:
Այս հունվարին լրացավ ֆուտբոլիստի պայմանագիրը ամերիկյան «Սպորտինգ Կանզաս-Սիթի» ակումբի հետ: Եվ հոնդուրասցին Անգլիա տեղափոխվեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
26-ամյա ֆուտբոլիստը կկարողանա «Ուիգանին» օգնել վաղը կայանալիք Անգլիայի գավաթի խաղում:
Էսպինոնզան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուիգանի» երկրորդ ձեռքբերումն է: