«Չելսին» համաձայնության է եկել «Ռենի» հետ՝ կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուին ձեռք բերելու հարցում։
Ըստ The Athletic-ի՝ «Չելսին» համաձայնության է եկել «Ռենի» հետ՝ Ուգոչուկվուի համար վճարել մոտ 27,5 մլն եվրո (23,5 մլն ֆունտ ստերլինգ):
Ինքը՝ Լեսլին, արդեն համաձայնեցրել է «Չելսիի» հետ անձնական պայմանագրի պայմանները և մոտակա 24 ժամվա ընթացքում պետք է բուժզննում անցնի։
Այս պահին պարզ չէ՝ «Չելսին» պատրաստվում է Ուգոչուկվային պահել հիմնական կազմում, թե՞ 19 ամյա նիգերիական ծագումով ֆրանսիացուն վարձավճարով կգործուղղի այլ ակումբ 2023/24 մրցաշրջանի համար։
Տարբերակներից մեկը Ուգոչուկվուին «Ստրասբուրգի» վարձակալությունն է, ով վերջերս կապ է պահում «Չելսիի» հետ:
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ուգոչուկվուն տպավորիչ կազմվածք ունի։ Անցած մրցաշրջանում Լեսլին անցկացրել է 35 հանդիպում «Ռենի» կազմում։