«Չելսին» համաձայնել է ձեռք բերել «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին 25 մլն ֆունտով:
«Չելսին» բաժանվեց Էդուար Մենդիից այս ամառվա սկզբին, իսկ Գաբրիել Սլոնինային, ամենայն հավանականությամբ, վարձավճարով կուղարկվի որևէ ակումբ:
Այսպիսով, «Չելսիին» անհրաժեշտ էր ձեռք բերել ևս մեկ դարպասապահ՝ Կեպա Արիզաբալագայի համար մրցալկցություն ստեղծելու համար, և «կապույտների» ընտրությունն ընկավ Սանչեսի վրա, ով անցյալ մրցաշրջանում անհաջողության մատնվեց «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի գալուց հետո:
Չնայած այն հանգամանքին, որ «Չելսին» և «Բրայթոնը» չկարողացան պայմանավորվել ոչ Լևի Քոլվելի, ոչ էլ Մոյսես Կայսեդոյի շուրջ, Սանչեսի տրանսֆերը կարճ ժամանակում համաձայնեցվեց երկու ակումբների կողմից։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Սանչեսն անմիջապես ուղարկվում է «Չելսի»՝ բուժզննում անցնելու: Սթեմֆորդ Բրիջում 25 ամյա իսպանացին կվերամիավորվի «Բրայթոնի» դարպասապահների նախկին մարզիչ Բեն Ռոբերթսի հետ: