«Ռեդինգը», չկարողանալով ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին, բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ` կիսապաշտպան Յոսի Բենայունին ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնի է, Բենայունը անցած շաբաթ է վերադարձել «Չելսի» «Վեստ Հեմից», որտեղ վերջին մեկ տարին հանդես էր գալիս վարձավճարով: Ակնհայտ է` «ազնվականները» նրա կարիքը չեն զգում, հատկապես որ ֆուտբոլիստը վատ հարաբերությունների մեջ է գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ:
Daily Star-ի հաղորդմամբ 32-ամյա խաղացողը հնարավոր է տեղափոխվի «Ռեդինգ»: Վերջինիս գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտն անձամբ է հետաքրքրված կիսապաշտպանի ծառայություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեդինգը» ցանկանում էր գնել Արշավինին, որը սակայն հրաժարվեց հեռանալ «Արսենալից»: