«Չելսին» համաձայնության է եկել «Սաութհեմպտոնի» հետ կիսապաշտպան Ռոմեո Լավիային 58 մլն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու շուրջ:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «Սաութհեմպտոնը» համաձայնել է Լավիային բաց թողնել «Լիվերպուլ» 60 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցման դիմաց, ներառյալ 10 միլիոն ֆունտ բոնուսներով:
Բայց ինչպես կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն, Լավիան հրաժարվեց միանալ «Լիվերպուլին» և հասկացրեց իր ակումբին, որ իրեն հետաքրքրում է միայն «Չելսին»:
Ինչպես ըստ The Athletic-ը, «Սաութհեմպտոնը» և «Չելսին» իրենց բանակցություններում կանգ են առել 53 միլիոն ֆունտ ստերլինգի վրա, ևս 5 միլիոն ֆունտ բոնուսներով:
19 ամայ բելգիացին այժմ մեկնում է «Չելսի» բուժզննում անցնելու և, բացառելով որևէ անակնկալ, կարող է իր նորամուտը նշել Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմում առաջիկա կիրակի «Վեստ Հեմի» դեմ կայանալիք խաղում:
Նշենք, որ Լավիան անցյալ ամառ է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Սաութհեմպտոն» 14 միլիոն ֆունտ ստերլինգով: Իսկ այժմ «քաղաքայիններին» է պատկանում «սրբերի» կողմից խաղացողի վերավաճառքից ստացված զուտ շահույթի 20 տոկոսը։