«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Խուանմա Լիլյոն ասել է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է աշխատել՝ չնայած մեջքի վիրահատությանը:
Գվարդիոլան այս շաբաթվա սկզբին վիրահատվել է Բարսելոնայում, և «Սիթին» հաջորդ երկու հանդիպումները «Շեֆիլդ Յունայթեդի» և «Ֆուլհեմի» դեմ կանցկացնի առանց գլխավոր մարզչի:
Այս հանդիպումներում «քաղաքայիններին» խաղադաշտ կառաջնորդի Լիլյոն, սակայն Գվարդիոլան դեռ մեծ դեր ունի թիմի նախապատրաստական գործընթացում։
«Կապը շարունակվում է: Պեպը հենց հիմա հետևում է «Շեֆիլդի» դեմ խաղի պատրաստական աշխատանքներին: Նրա առողջությունն իսկապես կարևոր է, սակայն դա չի խանգարում նրան լինել այնպիսին, ինչպիսին կա: Նա լիովին կենտրոնացած է խաղի վրա»:
«Նա մեզ ասաց, որ վիրահատությունը հաջող է անցել: Նրա ապաքինումը կպահանջի մի փոքր ժամանակ, նա իրեն լավ է զգում»,- Լիլյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։