Խաղավերջում իր երկրպագուների նյարդերի հետ խաղալով ՝ «Մանչեսթեր Սիթին» այնուամենայնիվ 1-2 հաշվով արտագնա հաղթանակ կարողացավ տանել «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ և միանձնյա սկսեց գլխավորել Պրեմիեր լիգան։
Վնասվածքի պատճառով «շեղբերի» կազմից բացակայում էր Մաքս Լոուին, ում տեղը մեկնարկային կազմում զբաղեցրեց Ջորջ Բալդոկը։
Նաթան Ակեն և Բերնարդու Սիլվան վերադարձան «քաղաքայինների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Մանուել Ականջիին և Ֆիլ Ֆոդենին: Պահեստայինների թվում ընդգրկվել էր նաև նորեկ Ժերեմի Դոկուն։
«Շեֆիլդ Յունայթեդ» 1 – 2 «Մանչեսթեր Սիթի»
Գոլերը՝ Բոգլ ֊ Հոլանդ, Ռոդրի
Դեղին՝ Բելդոկ, Օսուլա, Սոուզա, Իգան