«Չելսին» դուրս եկավ Լիգայի գավաթի 2-րդ փուլ՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Ուիմբլդոնի» նկատմամբ:
Չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ուիմբլդոնը» Սթեմֆորդ Բրիջում լավ հանդիպում անցկացրեց մինչև ընդմիջումը՝ առաջին խաղակեսում թիմերը 11 մետրանոցից գնդակներ փոխանակեցին։
Հանդիպման ճակատագիրը վճռվեց 72-րդ րոպեին, երբ Էնցո Ֆերնանդեսը օգտվեց մրցակցի թույլ տված կոպիտ սխալից և պատժեց «Ուիմբլդոնի» դարպասապահին՝ հեռահար հարվածով գնդակը ուղարկելով դատարկ դարպասը՝ 2:1։ Սա արգենտինացի կիսապաշտպանի առաջին գոլն է «ազնվականների» կազմում։
«Չելսիից» բացի Լիգայի գավաթի 3-րդ փուլ դուրս եկան նաև «Բերնլին» և «Էվերթոնը», սակայն «Նոթինգհեմ Ֆորեստն» ու «Շեֆիլդ Յունայթեդը» դուրս մնացին հետագա պայքարից։
Չելսի 2 – 1 Ուիմբլդոն
Նոթինգհեմ Ֆորեստ 0 – 1 Բերնլի
Շեֆիլդ Յունայթեդ 0 – 0 Լինկոլն (2:3)
Դոնկաստեր 1 – 2 Էվերթոն
Հարոգեյթ 0 – 8 Բլեքբերն