«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին խաղադաշտ կվերադառնա միջազգային ընդմիջումից հետո միայն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի նախօրեին հայտնի դարձավ, որ Պարտին վնասվածք է ստացել մարզման ժամանակ և կարող է հիվանդանոցում մնա երեք ամիս։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիրակի օրը կայացած խաղից առաջ պարզաբանել էր, որ դա աճուկի վնասվածք է, սակայն 30 ամյա գանացին չի մնա հիվանդանոցում։
«Մենք պետք է ևս մի քանի թեստ անցկացնենք: Նա ցավեր զգաց մարզումների ժամանակ, և մենք կարծում ենք, որ նա բաց կթողնի մի քանի շաբաթ»:
«Նա ի վիճակի է խաղալ մի քանի դիրքերում, և նա կարող էր օգտակար լինել այսօր, բայց նա հասանելի չէ», – Արտետայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: