«Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը կարծում է, որ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի երեկվա ընտրած կազմը խոսում է նրա մասին, որ մարզիչը ցանկանում է նվաճել Անգլիայի գավաթը:
Երեկ Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Չելթնհեմը» խոշոր հաշվով պարտություն կրեց մերսիսայդցիներից: Հեշտ հաղթանակի գլխավոր պատճառը «Էվերթոնի» մարտական կազմն էր:
Նևիլը կարծում է, որ Մոյեսը ցանկանում է նվաճել վերջին 10 տարվա մեջ իրենց առաջին տիտղոսը:
-Մոյեսը ցանկանում է նվաճել Անգլիայի գավաթը և երեկ նրա ընտրած կազմը խոսում է դրա մասին,- ասել է «Էվերթոնի» ավագը: