Goal պարբերականի հաղորդմամբ այս շաբաթ «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը կկնքի նոր պայմանագիր ակումբի հետ, որի շնորհիվ շաբաթական աշխատավարձը 60 հազարից կդառնա 90 հազար ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսին կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Ընդամենը օրեր առաջ ակումբի ղեկավարությունը որոշեց զիջումների գնալ և առաջարկել նոր պայմանագիր:
Ըստ պարբերականի` առաջիկա օրերին կկարգավորվեն որոշ ձևականություններ, և Ուոլկոտը կստորագրի նոր պայմանագիրը մինչև 2017 ամառ: Բացի աշխատավարձից 23-ամյա անգլիացին կստանա մի քանի մլն ֆունտ պարգևատրում, ինչպես նաև լավ հանդես գալու դեպքում` հավելավճար:
Թեոն այժմ ազատ է և կարող էր տեղափոխվել ցանկացած այլ ակումբ, սակայն նա որոշեց հավատարիմ մնալ «Արսենալին»:
Ուոլկոտի հետ պայմանագիրը կնքելուց հետո Արսեն Վենգերը կզբաղվի Դավիդ Վիլյայի կամ Ադրիան Լոպեսի տեղափոխությամբ: