Ամերիկյան Qualcomm ընկերությունը հաջորդ մրցաշրջանից կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսային հովանավորը։
«Յունայթեդն» արդեն համագործակցում է Qualcomm-ի հետ՝ 2022 թվականի օգոստոսին պայմանագիր կնքելով ամերիկյան տեխնոլոգիական ընկերության դուստր ընկերության՝ Snapdragon-ի զարգացման համար:
Կիսահաղորդիչների շուկայի առաջատարներից մեկը՝ Qualcomm-ը, համաձայնել է օգնել «Յունայթեդին» Օլդ Թրաֆորդում բջջային կապի պլանավորված բարելավումների հարցում:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Յունայթեդը» և Qualcomm-ը այժմ համաձայնության են եկել ընդլայնել համագործակցությունը: Ընկերության տարբերանշանը կարող է զբաղեցնել TeamViewer-ի տեղը «կարմիր սատանաների» մարզաշապիկների առաջնամասում։
Գործարքը, որը դժվար թե ուժի մեջ մտնի մինչև 2024/25 մրցաշրջանը, գնահատվում է տարեկան 60 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ինչ վերաբերում է TeamViewer-ին, որի հետ համագործակցությունը սկսվել է 2021 թվականին, դեռ դեկտեմբերին գերմանական ծրագրային ապահովման ընկերությունը և «Յունայթեդը» պայմանավորվել էին, որ ակումբը կկարողանա հետ գնել տիտղոսային հովանավորության իրավունքները։
Հավելենք, որ TeamViewer-ը «Յունայթեդին» տարեկան վճարում է մոտ 47 միլիոն ֆունտ ստերլինգ։