«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը հայտարարել է, որ երջանիկ է լոնդոնյան ակումբում և չի մտածում հեռանալու մասին։
Սեպտեմբերի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ «Արսենալն» արդեն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում Էդեգորի հետ, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Էդեգորը շարունակում է կենսական դեր խաղալ Միկել Արտետայի թիմում՝ ակտիվացնելով «ՊՍԺ»-ի կողմից հետաքրքրության: Այնուամենայնիվ, 24 ամյա նորվեգացին հասկացնում է, որ իր ապագան կապելու է «զինագործների» հետ է:
«Շատ բան չեմ կարող ասել, բացառությամբ այն, որ ես շատ երջանիկ եմ «Արսենալում» և հուսով եմ, որ երկար կմնամ այստեղ: Հակառակ դեպքում, այս պահին որևէ մեկնաբանություն չունեմ: Այս պահին ես կենտրոնացած եմ ակումբիս և ազգային հավաքականիս վրա»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: