«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց «Բորնմուտի» դեմ կայացած հանդիպումը։
Կայսեդոն, որը անցած ամառ գնվեց «Բրայթոնից» Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 115 միլիոն ֆունտով, դուրս մնաց «Բորնմուտի» դեմ հանդիպման «Չելսիի» հայտացուցակից։
Պարզվում է, որ Մոյսեսը վնասվածքով է վերադարձել Էկվադորի հավաքականից, ինչի պատճառով էլ «կապույտները» 21 ամյա կիսապաշտպանին չեն ընդգրկել այդ խաղի հայտացուցակում։
«Կայսեդոն վերադարձել է ծնկի կապտուկով: Մենք պետք է գնահատենք նրա վիճակը մոտ օրերս, բայց այսօր նա հասանելի չէր, ուստի նա այստեղ չէ»,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: