«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն մնում է որակազրկված:
Հիշեցնենք, որ Սանչոն հեռացվել էր «Յունայթեդի» գլխավոր թիմի մարզումներից Տեն Հագի հետ վիճաբանությունից հետո: Խոսվում է, որ «Կարմիր սատանաները» նման որոշում են կայացրել, երբ Ջեյդոնը հրաժարվել է ներողություն խնդրել Էրիկից:
Տեն Հագն ակնարկում է, որ Սանչոն դեռ կարող է փրկել իր կարիերան «Յունայթեդում» իր զղջումով, բայց մինչև դա տեղի չունենա, Ջեյդոնը կշարունակի մարզավիճակը պահել ակադեմիայի հետ և սպասել տրանսֆերային պատուհանի վերաբացմանը:
«Դա կախված է իրենից: Ինչ վերաբերում է մնացածին, մենք պատրաստվում ենք «Բերնլիի» դեմ խաղին, և դա է մեր ուշադրության կենտրոնում: Նա չի լինի թիմում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Տեն Հագը նաև հաստատել է, որ Ռաֆայել Վարանը, Հարի Մագուայրը, Սոֆյան Ամրաբատը և Մեյսոն Մաունտը լուծել են իրենց առողջական խնդիրները և կարող են շաբաթ օրը օգնել թիմին Թըրֆ Մուրում կայանալիք խաղում: