Լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակչում Անգլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեդֆորդը» ևս մեկ սենսացիա մատուցեց՝ հաղթելով «Աստոն Վիլլային» 3:1 հաշվով:
«Բրեդֆորդը» մեկ ամիս առաջ անակնկալ կերպով պայքարից դուրս թողեց «Արսենալին»: Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը: Երկրորդ խաղակեսում ևս երկու անգամ նրանք կարողացան հաջողության հասնել: «Վիլլացիներին» հաջողվեց ընդամենը մեկ գնդակ խփել:
Այժմ «Բրեդֆորդին» ընդամենը 90 րոպե է բաժանում «Ուեմբլիից»: Եթե «Աստոն Վիլլան» չկարողանա հաղթել պատասխան խաղում երկու գնդակի առավելությամբ, ապա դա մեծ անակնկալ կլինի անգլիական ֆուտբոլում:
Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 22-ին: