«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ քննարկել Էրիկ Տեն Հագի ապագան՝ պահպանելով հավատը հոլանդացի մարզչի նկատմամբ։
Անցած ամառ ծախսելով շուրջ 180 միլիոն ֆունտ տրանսֆերների վրա և մոտ 400 միլիոն ֆունտ ստերլինգ՝ 2022 թվականին ակումբին միանալուց հետո, Տեն Հագը բացարձակապես աղետալի մեկնարկ ունեցավ նոր մրցաշրջանում:
«Յունայթեդը» պարտվել է իր առաջին 10 հանդիպումներից վեցում, որոնցից երկուսը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ «Կարմիր սատանաները» ԱՊԼ-ում ցուցադրում են իրենց վատագույն մեկնարկը:
Այնուամենայնիվ, The Guardian-ը տեղեկություններ ունի, որ Տեն Հագը տեսանելի ապագայում պաշտոնանկ առվելու վտանգի տակ չէ։ «Յունայթեդի» ղեկավարները դեռ կարծում են, որ Էրիկը երկարաժամկետ հեռանկարի համար ճիշտ մարզիչ է:
«Յունայթեդի» ղեկավարությունը համակրում է Տեն Հագին, ով բախվել է վնասվածքների համաճարակի և նույնիսկ ստիպված է եղել օգտագործել իր ամառային ձեռքբերումներից մեկին՝ Սոֆյան Ամրաբատին ձախ պաշտպանի դիրքում: