«Կրիստալ Փելեսը» դիտարկում է «Լիլից» Պաուլո Ֆոնսեկային՝ որպես գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի փոխարինողի:
Հոջսոնը «Փելեսի» մարզչական ղեկին վերադարձավ այս տարվա մարտին՝ փոխարինելով Պատրիկ Վիեյրային։ Իմանալով ակումբը ներսից և դրսից՝ Ռոյը մի ակնթարթում փոխակերպեց «արծիվներին» և հարմարավետ դիրքում ավարտեց Պրեմիեր լիգայի գոյատևման մարտահրավերը՝ հաղթելով 2022/23 մրցաշրջանի վերջին 9 հանդիպումներից 5֊ում:
Այնուամենայնիվ, նոր մրցաշրջանի սկիզբը բարդ է «Փելեսի» համար, որը հաղթել է իր 8 հանդիպումներից միայն 3-ում և խփել ընդամենը 7 գոլ։ Ավելի վատ ցուցանիշ ունեն միայն «Լյուտոնը», «Բորնմուտը» և «Շեֆիլդ Յունայթեդը»:
76 ամյա Հոջսոնին պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում, բայց ոչ համոզիչ արդյունքները և, իհարկե, Ռոյի տարիքը թույլ են տալիս «արծիվներին» քննարկել Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ամենատարեց մարզչի իրավահաջորդի հարցը:
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Սելհարթս Պարկը ներկայացնող ակումբը այս պաշտոնի համար դիտարկում է Ֆոնսեկային, որի պայմանագիրը «Լիլլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Բացի 50 ամյա պորտուգալացուց, ում «Լիլլը» ներկայումս 7-ն է Լիգա 1-ում, «Փելեսի» կարճ ցուցակում է նաև «Իպսվիչի» մարզիչ Կիրան Մաքենան: