«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը գովասանքի է արժանացել գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի կողմից «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ մրցավեճի ժամանակ իր ցուցադրած խաղի համար։
Նախորդ գիշեր Մագուայրը օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել Պրեմիեր լիգայի նորեկին 1:2 հաշվով, իսկ «կարմիր սատանաները» միակ գոլը բաց թողեցին ձեռքով խաղի համար նշանակված 11 մետրանոցից:
Ու թեև Տեն Հագը կադրային խնդիրներից ելնելով էր հիմնականում կազմում ներառել Մագուայրին և Ջոննի Էվանսին, Էրիկին դուր եկավ 30 ամյա անգլիացու գործողությունները:
«Պետք է ասեմ, որ Հարին խաղում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Շատ նախաձեռնող է առանց գնդակի, ճնշում է հակառակորդին, միանում է գրոհին անհրաժեշտության դեպքում, կարդում է խաղը, բայց միևնույն ժամանակ շատ ակտիվ է գնդակի հետ, լավ փոխանցումներ է կատարում: Այո, ես շատ գոհ եմ նրա խաղից»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: