Բրիտանացի գործարար սէր Ջիմ Ռեթքլիֆը համաձայնել է 300 միլիոն դոլար (245 միլիոն ֆունտ ստերլինգ) ներդնել «Մանչեսթեր Յունայթեդի» ենթակառուցվածքների թարմացումների համար՝ ակումբի մասնակի սեփականատեր դառնալուց հետո:
Անցած ամիս հայտնի դարձավ, որ Ռեթքլիֆը շատ մոտ է «Յունայթեդի» 25% բաժնետոմսերի ձեռքբերմանը։ Այս գործարքը գնահատվում է 1,25 միլիարդ ֆունտ ստերլինգ։
Ռեթքլիֆը համաձայնել է ևս 245 միլիոն ֆունտ ծախսել «կարմիր սատանաների» ծերացող ենթակառուցվածքի պահպանման համար, ընդ որում, այդ գումարի մեծ մասը նախատեսվում է փոխանցել մինչև 2023 թվականի վերջը:
Sky Sports-ը պարզաբանում է, որ դա կլինի Ռեթքլիֆի անձնական ներդրումը, և «Յունայթեդը» այն վերադարձնելու պարտավորություն չի ունենա։
245 միլիոն ֆունտ ստերլինգը կծախսվի Օլդ Թրաֆորդում և Քարինգթոնի մարզադաշտում, բայց ոչ Էրիկ Տեն Հագի կազմն ուժեղացնելու համար:
Սպասվում է, որ Ռեթքլիֆի հետ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Սէր Ջիմը դեռ ցանկանում է վերահսկել «Յունայթեդի» ֆուտբոլային գործողությունները: