«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը վստահ է, որ եզրային հարձակվող Էբերեչի Էզեն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Էզեն զգալի առաջընթաց է գրանցել 2020 թվականին «ՔՊՌ»-ից տեղափոխվելուց հետո, և անցյալ ամառ խոսակցություններ կային, որ Էբերեչին կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախներից մեկը:
Էզի անունը նախկինում կապում էին նաև «Լիվերպուլի» և «Տոտտենհեմի» հետ, սակայն Հոջսոնը կարծում է, որ 25 ամյա անգլիացին կհետևի Մայքլ Օլիսի օրինակին և իր ապագան կկապի «Փելեսի» հետ:
«Ես վստահ եմ, որ ակումբը համագործակցում է Էբերեչի Էզեի հետ: Նրանք վստահ են, որ երկար ժամանակ չի պահանջվի ընդհանուր հայտարարի գալու համար»:
«Սթիվ Փերիշը (նախագահ) և Դուգի Ֆրիդմանը (մարզական տնօրեն) ուսումնասիրում են այս տեսակի խնդիրները և ինձ տեղյակ են պահում: Բայց նրանք միանշանակ լավատեսորեն են տրամադրված»,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում The Guardian֊ը։