«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խուսափել է պատժից մրցավարների հասցեին կոշտ մեկնաբանություններ թողնելուց հետո։
Միջազգային ընդմիջումից առաջ «Շեֆիլդ Յունայթեդի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո Դե Զերբին ասաց, որ «չի սիրում անգլիացի մրցավարների 80 տոկոսին»:
Ռոբերտոն Անգլիան անվանել է նաև միակ երկիրը, որտեղ VAR համակարգից օգտվելիս չես կարող վստահ լինել մրցավարի որոշման ճշտության մեջ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ուսումնասիրելով Դե Զերբիի հետխաղյա մեկնաբանությունները՝ ՖԱ-ն որոշել է մեղադրանք չառաջադրել՝ սահմանափակվելով իտալացի մասնագետի դեմ պաշտոնական նախազգուշացմամբ։