«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտարարել է իր ձախ պաշտպան Դեստոնի Ուդոջիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
Ուդոջին «Տոտտենհեմում» իր նորամուտը նշեց միայն չորս ամիս առաջ՝ 2022 թվականի ամռանը տեղափոխվելով «Ուդինեզեից» 21 միլիոն ֆունտի դիմաց:
Այս չորս ամիսների ընթացքում Ուդոջին Անգե Պոստեկոգլուի թիմ առանցքային խաղացողներից մեկը դարձավ և իր ելույթով արժանացավ աշխատավարձի զգալի բարձրացման, ինչն արտացոլված է նոր պայմանագրում։
Ուդոջիի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2027 թվականին, սակայն 21 ամյա իտալացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը:
Հավելենք, որ Ուդոջին Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում բաց է թողել «խթանների» միայն երկու հանդիպում՝ մեկը վնասվածքի, մյուսը՝ որակազրկման պատճառով։ Անգլիայի առաջնության 14 խաղում Դեստոնին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։