«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց կթողնի «Կրիստալ Փելեսի» դեմ շաբաթ օրը կայանալիք հանդիպումը, սակայն դեռ կարող է մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը:
Հոլանդը բաց թողեց իր ակումբի վերջին երկու հանդիպումները ոտքի հետ կապված խնդիրների պատճառով, և «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնկալում է, որ Էրլինգը կվերադառնա ոչ շուտ, քան աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը:
«Հուսով եմ, որ նա կարող է մեկնել Սաուդյան Արաբիա, արդյոք նա կարող է խաղալ առաջին խաղում, թե երկրորդում, ես չգիտեմ:
Ես անհանգստացած չեմ: Դա ուղղակի ճաք է: Մենք կվերլուծենք նրա ֆիզիկական վիճակը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը: