«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը մոտ է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխվելուն:
2020 թվականի սեպտեմբերին «Այաքսից» 40 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո Վան դե Բեկը «Յունայթեդի» մեկնարկային կազմում հայտնվել ընդամենը վեց անգամ:
Վան դե Բեկն այս մրցաշրջանում ընդամենը երկու անգամ է մտել փոխարինման՝ ընդհանուր առմամբ խաղալով 21 րոպե բոլոր մրցաշարերում, և Դոնին ակնհայտորեն չի ցանկանում, որ մրցաշրջանի երկրորդ կեսը նույն կերպ անցնի:
Ինչպես հայտնում է The Independent-ը, «Այնտրախտն» արդեն նախնական համաձայնության է եկել Վան դե Բեկի վարձակալության հարցում և այժմ սպասում է 26 ամյա հոլանդացու բուժզննմանը։
Վարձակալությունը նաև հնարավորություն կտա «Այնտրախտին» գնել Վան դե Բեկին մրցաշրջանի վերջում 15 միլիոն եվրոյով (12,9 միլիոն ֆունտ):