«Չելսին» կապ է հաստատել «Սպորտինգի» հետ՝ հունվարին կենտրոնական պաշտպան Ուսման Դիամանտեին ձեռք բերելու համար:
Կենտրոնական պաշտպանությունն ու հարձակումը երկու գծերն են, որոնք «Չելսին» ցանկանում է ուժեղացնել ձմեռային տրանսֆերային պատուհանում:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Դիամանտեն պաշտպանների շրջանում «կապույտների» հիմնական թիրախներից է:
Դիամանտեի վերաբերյալ «Չելսիի» հարցումներին ի պատասխան՝ «Սպորտինգը» նշել է, որ 20 ամյա կոտդիվուարցին չի վաճառվում և կկարողանա հեռանալ հունվարին միայն 69 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետը վճարելու դեպքում:
Դիամանտեն ամրապնդել է իր տեղը «Սպորտինգի» հիմնական կազմում՝ հունվարին «Միդտյուլենդից» տեղափոխվելուց հետո և այժմ օգնում է լիսաբոնյան թիմին պահպանել իրենց առաջատարությունը Պորտուգալիայի առաջնությունում:
Հարկ է նշել, որ «Միդտյուլանդը» իրավունք ունի ստանալ «Սպորտինգի» կողմից Դիամանտեի վերավաճառքի 20 տոկոսը, ինչն էլ ավելի է բարդացնում Ուսմանի տրանսֆերը:
Հավելենք, որ բացի Դիամանտեից, «Չելսին» հետաքրքրված է նաև «Սպորտինգում» նրա գործընկեր Վիկտոր Դիկերեշի ծառայություներով, ով ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։