«Չելսին» կտուգանվի 25 հազար ֆունտով այն խաղացողի համար, ով Պրեմիեր լիգայի շրջանակներում չի մասնակցել ակումբի ոչ մի հանդիպման:
Անցած տուրում «Չելսին» 2:1 հաշվով պարտություն կրեց «Վուլվերհեմպտոնից»։ Այդ խաղում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի 6 ֆուտբոլիստներ դեղին քարտ ստացան։
Բացի Ռահիմ Ստերլինգից, Կոնոր Գալագերից, Քոուլ Պալմերից, Մալո Գուստոյից, Նիկոլաս Ջեքսոնից դեղին քարտ է ստացել նաև պահեստային դարպասապահ Մարկուս Բետիննելին, ով իր անհամաձայնությունն է հայտնել մրցավարի որոշման հետ պահեստայինների նստարանից։
Ինչպես հիշում է Daily Mail-ը, ՖԱ-ի կանոնները նախատեսում են 25000 ֆունտի չափով տուգանք վատ կարգապահության համար, եթե թիմում վեց կամ ավելի խաղացողներ նույն խաղում դեղին կամ կարմիր քարտ ստանան:
Հատկանշական է, որ Բետիննելին ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում 2021 թվականին «Ֆուլհեմից» տեղափոխվելուց հետո, և դա եղել է Անգլիայի գավաթում: